Իրաքը մտադիր է առաջիկայում Երևանում վերաբացել իր դեսպանատունը![]() 6 սեպտեմբերի 2012 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շավեյսին: Այս մասին հաղորդում է նախագահյի մամուլի ծառայությունը: Նախագահը նշել է, որ այսօրինակ այցերը կարող են մեծապես նպաստել միջպետական կապերի ամրապնդմանը: Իրաքի փոխվարչապետը վստահեցրել է, որ Իրաքի իշխանությունները ջանք չեն խնայի բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և ցանկալի մակարդակին հասցնելու համար: Ռոշ Նուրի Շավեյսն առաջարկել է ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը ձեռք բերված պայմանավորվածությունները կտեղափոխի գործնական հարթություն և վստահեցրել է, որ իրաքյան կողմը պատրաստ է բարձր մակարդակով այդպիսի հանձաժողով ձևավորել: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է առաջարկը և ընդգծել, որ հայկական կողմը ևս պատրաստ է կարճ ժամկետում ձևավորել միջկառավարական հանձնաժողով: Իրաքի փոխվարչապետը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը տեղեկացրել է նաև մոտ ապագայում Երևանում Իրաքի դեսպանության վերաբացման՝ իր երկրի մտադրության մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության և համերաշխության հաստատմամբ: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ բարեկամ Իրաքը հաջողությամբ կհաղթահարի բոլոր ընթացիկ խնդիրներն ու կայուն զարգացում կապրի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |