ԱՄՆ կոնգրեսական. Միացյալ Նահանգները շատ անհանգստացած են Սաֆարովի ազատ արձակմամբ![]() 7 սեպտեմբերի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթընին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ ԱՄՆ և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը արձանագրում է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակը, ներառելով բազմաթիվ ոլորտներ: Նախարարը մեծապես կարևորեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչների փոխայցելությունները: Դեն Բարթընը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին շեշտեց, որ լինելով Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ՝ ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանին առնչվող խնդիրները և ուրախ է Երևան այցելելու և Հայաստանի իշխանությունների հետ միջազգային օրակարգի տարբեր հարցեր քննարկելու հնարավորության համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման ադրբեջանա-հունգարական գործարքին, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դրան միջազգային հանրության կողմից տրված միահամուռ գնահատականը հստակ ուղերձ է պարունակում Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց սադրիչ գործողություններով լուրջ վնաս են հասցնում տարածաշրջանային անվտանգությանը: Այս ենթատեքստում կոնգրեսական Բարթընն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն շատ անհանգստացած են Սաֆարովի ազատ արձակմամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |