Երևանում Հայաստանի` ԵԱՀԿ-ին անդամակցելու 20-ամյակը տոնել են հանդիսությամբ և նամականիշի մարումով![]() 7 սեպտեմբերի 2012 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 7-ին, արտաքին գործերի նախարարությունը և ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակը կազմակերպել էին Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԵԱՀԿ մշտական խորհրդի անդամ 25 դեսպաններ, Երևանում դիվանագիտական ներկացուցչությունների դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ԵԱՀԿ-ի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց. «Անկախությունից անմիջապես հետո Հայաստանի առաջին քայլերից էր անդամակցությունը ԵԱՀԿ –ին: Այդ կազմակերպությունը միտված է անվտանգության դաշտ ստեղծել Վանկուվերից Վլադիվոստոկ:Հայաստանը կազմակերպության աշխատանքներին ակտիվ իր մասնակցությամբ նպաստում է միասնական և անբաժաման եվրատլանտյան և եվրասիական անվտանգության ապահովմանը: Առաջին իսկ օրվանից մենք ակտիվ կերպով մասնակցել ենք տարբեր մակարդակներով բազմաթիվ հանդիպումների և հավաքների և նպաստել ենք բոլոր հիմնական փաստաթղթերի և որոշումների բանակցմանն ու ընդունմանը: Առավել քան տասը տարի գործող ԵԱՀԿ երևանյան գրասենյակը իր զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում: Արդյունավետ համագործակցությունը է հաստատած Հայաստանի կառավարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև: ԵԱՀԿ-ին անդամակցության քսան տարիների ընթացքում Հայաստանը կայուն առաջընթաց է ապրել, ինչի արդյունքում այժմ ամուր հիմք է դրված մեր երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար: Բայց դեռ բավական անելիքներ կան և այս գործում մենք կշարունակենք ակնկալել նաև ԵԱՀԿ աջակցությունը»: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայաստանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ Իռլանդիայի դեսպան Էոին Օ՛Լիրին: Ընդունելության ընթացքում տեղի ունեցավ նաև ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |