Էս ե՞րբ ու որտե՞ղ մեծացավ էս անսեր սերունդը 7 սեպտեմբերի 2012 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ ժպտացող հայ զինվորների դիմանկարներով 20 մեծադիր պաստառներ էին փակցվել Խաչատուր Աբովյանի արձանին հարող տարածքում և Աբովյան - Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Այսօր անհայտ անձինք գնացել ու պատռել են ժպտացող զինվորների պաստառների մի մասը: Այդ նկարները վերջին մեկ-երկու օրվա ընթացքում այնքան դրական էմոցիա էին տարածել սոցիալական ցանցերում, որ մտածում ես՝ մարդ պետք է ուղղակի ատելությամբ լցված լինի նման բան անելու համար: Ուղիղ մեկ շաբաթ է՝ մենք միջազգային հանրությանը փորձում ենք ինչ-որ բան ապացուցել, ապացուցել, թե ով է ադրբեջանցին, թե ինչքան ստոր ու վայրի է նա: Հիմա հարց: Ինչո՞վ են այդ նկարները պատռող «կերպարները» տարբերվում ադրբեջանցիներից: Սեփական երկրում սեփական զինվորը ժպտալ չի՞ կարող: Մենք էտ ժպիտը տեսնելու իրավունք չունե՞նք: Էտ «քաջագործները» վաղը, մյուս օրը բանակ են գնալու ու բանակում էլ են իրենց նույն կերպ պահելու, ու եթե որևէ մեկը համարձակվի դրանց կարգի հրավիրել, կստացվի , որ բանակում «նեղում են տղերքին»: Սա սովորական խուլիգանություն չի, սա ատելություն է ինքդ քո հանդեպ: Էս ե՞րբ ու որտե՞ղ մեծացավ էս անսեր սերունդը: Էդ զինվորը ձեր քունն է հսկում, էդ զինվորը 2 տարի կարոտում է, մրսում ՝դիրքերում կանգնած: Էդ զինվորը ժպտալու իրավունք ունի: Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |