Հայաստանում մեկնարկել է առաջին միջազգային Վիքի-կոնֆերանսը![]() 8 սեպտեմբերի 2012 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկեց առաջին միջազգային Վիքի-կոնֆերանսը, որն անց է կացվում Համաշխարհային Վիքիմեդիա հիմնադրամի և Հայկական Վիքի հանրության կողմից` «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված են տարբեր զեկույցներ կրթության ոլորտի զարգացման, Վիքիպեդիա հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման և ավելացման, տեղական մակարդակում «Վիքի» գործիքների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Առաջին օրը կքննարկվեն, մասնավորապես, հայերենի Վիքիպեդիայի բովանդակության և լեզվի զարգացման, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ազատ հանրագիտարանի օգտագործման հետ կապված հարցեր: Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբաևձուների Խորհրդի անդամ Տին Չենի խոսքով, Վիքիպեդիայի հայկական հատվածն ակտիվ զարգանում է: «Միայն 2011թ-ի ընթացքում հայալեզու հոդվածների թիվը կրկնապատկվել է», - ընդգխեց նա: «Առաջին անգամ Վիքի-կոնֆերանսը անց է կացվում Հայաստանում և դա հիանալի հնարավորություն է տեղական մասնագետների և հեղինակների համար ծանոթանալու Վիքիմեդիա հիմնադրամի ծրագրերին, ինչպես նաև յուրացնել հիմնադրամի հարուստ միջազգային փորձը: Կազմակերպելով կոնֆերանսը, մենք ունենք հետևյալ նպատակը. լրացնել հայկական Վիքի հանրության ակտիվիստների թիվը, օգնել ազատ բովանդակության տարածմանը և նպաստել գիտելիքահենք հասարակության կայացմանը», - նշեց Հայաստանում Վիքիմեդիա ծրագրերի համակարգող Սուսաննա Մկրտչյանը: Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել միջազգային Վիքիմեդիա հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վիքիմեդիայի ներկայացուցիչներ` Հունգարիայից, Վրաստանից և Ռուսաստանից: Մասնակիցների և հյուրերին թվում են գիտնականներ, հայաստանյան և արտասահմանյան բուհերի դասախոսներ և կրթության ոլորտում Ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառմամաբ շահագռգիր այլ անձիք: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |