Ռոբերտ Քոչարյանը հերքել է Ալիևի բացահայտ սուտը Վարուժան Կարապետյանին ներում շնորհելու վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանը հերքել է Ալիևի բացահայտ սուտը Վարուժան Կարապետյանին ներում շնորհելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից պարզաբանել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հանդիպման ընթացքում արած հայտարարությունը : Ալիևն ասել էր, որ 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված և նույն թվականին Հայաստանին արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի: ՀՀ նախկին նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում . «Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին: Տեղեկատվության համաձայն, այդ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, թե 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված և նույն թվականին Հայաստանին արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի:

Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, ով 2001 թվականին ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից և միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության:

Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում:

Այսպիսով, պետք է արձանագրենք, որ փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններն»:

Հիշեցնենք, որ Վարուժան Կարապետյանը 1985թ. հուլիսի 15-ին Փարիզի Օռլի օդանավակայանում պայթուցիկ է տեղադրել՝ թուրքական ավիաընկերության օդանավը պայթեցնելու նպատակով: Ֆրանսիայում նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

18 տարի պատիժը կրելուց հետո 2001թ. ազատ է արձակվել Ֆրանսիայի կողմից, վերադարձել է Հայաստան, բայց ներման չի արժանացել: Վարուժան Կարապետյանը ազատման պահին ոչ թե Հայաստանի, այլ Լիբանանի քաղաքացի է եղել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---