Ա. Բաղդասարյան. Հայաստանն ու ԵՄ-ն արդեն 2013-ի ավարտին կմոտենան Ասոցացման մասին համաձայնագրի կնքմանը

Ա. Բաղդասարյան. Հայաստանն ու ԵՄ-ն արդեն 2013-ի ավարտին կմոտենան Ասոցացման մասին համաձայնագրի կնքմանը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու ԵՄ-ն արդեն 2013-ի ավարտին կմոտենան Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ըստ նրա, երեք օրա առաջ հրապարակվեց Հայաստան-ԵՄ նոր ճանապարհային քարտեզը, որտեղ ներկայացված են համատեղ գործողությունները: «Փաստաթղթում ընդհանուր առմամբ դրական են գնահատվում Հայաստանում իրականացվող բարեփոխումները, և մենք կարող ենք ընդհուպ մոտենալ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը արդեն 2013 թվականին»,-ասել է նա:

2010 հուլիսին Երևանում մեկնարկել են Հայաստան-ԵՄ Ասոցացման մասին բանակցությունները, որոնք պետք է փոխարինեն գործող Համաձայնությունը գործընկերության ու համագործակցության մասին: Հայաստան-ԵՄ ասոցացման մասին համաձայնագիրն ուղղված կլինի տարբեր ոլորտներում Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների խորացմանը, մասնավորապես, արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի հարցերում:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---