Քաղաքագետ. ՀԱՊԿ զորավարժությունները ուղերձ են թե Ադրբեջանին, և թե՝ Վրաստանին![]() 18 սեպտեմբերի 2012 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ զորավարժություններով Հայաստանը կարող է հասկացնել Ադրբեջանին, որ տարածաշրջանում ռազամականապես ամենաուժեղ երկիրն է և, եթե նույնիսկ պատերազմ սկսվի, Հայատանը կհաղթի: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Զորավարժությունները ավելի կարևոր են Ռուսաստանի համար, սակայն Հայաստանի համար դրանք նույնպես կարևոր են, դրանք ցույց են տալիս, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանի ամենակարևոր և ամենակայուն գործընկերն է և սա ավելի է մոտեցնում նրան, որ Հայաստանը Ռուսաստանի համար դառնա ավելի հավասր դաշնակից երկրիր»,-ասաց քաղաքագետը : Ինչ վերաբերում է զորավարժությւոեններին Վրաստանի արձագանքին, քաղաքագետը նշեց, որ Վրանստանը ճիշտ է անում, որ անհանգստանում է դրանց պատճառով, քանի որ դրանցով Ռուսաստանը ահաբեկում է Վրաստանին. «Հայաստանն այս դեպքում պետք է հավասարակշռող դեր ունենա Ռուսաստանի և Վրաստանի միջև»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |