ՀՀ նախագահը և ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները պարգևատրել են «Փոխգործակցություն 2012»-ի մասնակիցներին 19 սեպտեմբերի 2012 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն 2012» օպերատիվ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո Հայաստանի նախագահը պարգևատրել է զորավարժությունների մասնակիցներին:Իրենց անունից պարգևներ են հանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ղազախստանի գլխավոր շտաբի պետ Բախիտժան Երտաևը, Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ազգային անվտանգության ծառայության պետ Գոռիկ Հակոբյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներ: Պարգևատրման արարողությունից հետո Հայաստանի նախագահի և այլ բարձրաստիճան հյուրերի առջև տեղի ունեցավ ՀՀ պատվո պահակախմբի հանդիսավոր դեֆիլեն: Զորավարժություններին մասնակցում են շուրջ 2000 մարդ և 500 միավոր տեխնիկա: ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-մարտավարական «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները տեղի են ունենում Հայաստանում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման է ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միավորված խմբավորման համատեղ գործողությունները` պայմանական հակառակորդի հարձակմանը դիմակայելու և հակահարձակման անցում կատարելու համար: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |