ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-ԻՆ ԿԱՄ ՆԱՏՕ-ԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԳՏՆՈՒՄ Է ԼԱՏՎԻԱՅԻ ՍԵՅՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ10 մարտի 2005 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրների անդամակցությունը ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին հնարավոր է, եթե այդ երկրները նման նպատակ դնեն իրենց առջեւ եւ պահպանեն այն անկախ քաղաքական կառույցների փոփոխությունից: Այս մասին Հայաստանի խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լատվիայի Սեյմի խոսնակ Ինգրիդ Ուդրեն: Ընդսմին, նրա խոսքերով` հարցը, թե երբ է դա հնարավոր, կախված է տարբեր կառույցների հետ համագործակցելու եւ որոշակի չափանիշներին համապատասխանելու պետությունների պատրաստակամությունից: «Կարող եմ ասել, որ ճանապարհը դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ հեշտ չէ: Դա շատ անգամ կապված է ոչ այնքան պոպուլյար բարեփոխումների, օրենքների եւ հարցեր ընդունման հետ` բյուջեի տնօրինմամբ»,- ընդգծել է Ի.Ուդրեն` ավելացնելով, որ եթե քաղաքական գործիչները պատրաստ են ընդունել ոչ պոպուլյար որոշումներ, ապա յուրաքանչյուր երկրի համար ամեն ինչ հնարավոր է: Խոսելով «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի մասին, Լատվիայի Սեյմի ղեկավարը նշել է, որ նա մտադիր է աջակցել ԵՄ-ին սահմանակից պետություններում ժողովրդավարական բարեփոխումներին` հատկապես նրա նոր անդամներին: «Ես կարծում եմ, որ նման նոր ծրագրի գաղափարը շատ լավն է, քանզի ենթադրում է ֆինանսական ռեսուրսներ»,- ընդգծել է Ի.Ուդրեն` ավելացնելով, որ յուրաքանչյուր պետություն ցանկանում է իր կողքին տեսնել «բարեկամական եւ ժողովրդավարական հարեւանների»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |