Հրաչյա Թամրազյանը կմասնակցի Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար բաց մրցույթին

Հրաչյա Թամրազյանը կմասնակցի Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար բաց մրցույթին

PanARMENIAN.Net - «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի» ներկայիս տնօրեն Հրաչյա Թամրազյանը կդնի իր թեկնածությունը` Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար ՀՀ ԿԳՆ կողմից հայտարարված մրցույթում: Այս մասին նա ասաց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում` հավելելով, որ լրանում է նրա պաշտոնավարման 5 տարին: «Կարգն է այդպես: Ամեն հինգ տարին մեկ Մատենադարանի նոր տնօրեն է ընտրվում: Իմ հինգ տարին արդեն լրացավ», - ասաց Թամրազյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այսօր հայտարարել է բաց մրցույթ` «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---