Ա. Տեր-Թադևոսյան. Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում իրապես կկարողանան օգնել ՌԴ-ն ու Բելառուսը![]() 20 սեպտեմբերի 2012 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ երկրներից իրական օգնություն կկարողանան ցույց տալ Ռուսաստանն ու Բելառուսը, գտնում է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նա կարևորել է դաշնակիցների առկայությունը ցանկացած երկրի համար՝ նշելով, որ «ոչ մի պետություն չի կարող ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը»: Այդ կապակցությամբ նա նշել է, որ, օրինակ, Հայաստանի դաշնակիցն է նաև Հունաստանը, սակայն երկկողմ պայմանագրերում արձանագրված չէ, թե ինչ կանի նա Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում: Ինչ վերաբերում է երեկ ավարտված ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին, ապա ըստ Տեր-Թադևոսյանի, դրանք կարևորվում են Հայաստանի համար, քանի որ ՀԱՊԿ-ն առաջին անգամ «տեսականից գործնական գործողություններին անցնելու հիմքը դրեց»: Ըստ նրա, զորավարժությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ն իրոք սկսել է ապրել ու գործել, և Հայաստանի դերը տարածաշրջանում աճում է ու կաճի»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |