Քաղաքագետ. Սաֆարովի արտահանձնումը ռազմական գործողությունների վերսկսման պատճառ չի դառնա![]() 20 սեպտեմբերի 2012 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը չի կարող հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների վերսկսման պատճառ դառնալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Սաֆարովի գործը կարելի է համեմատել Սարաևոյում սպանության հետ 1914 թվականին, որը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի պատրվակներից մեկը, այն դեպքում, երբ պատճառը վաղուց արդեն հասունացել էր: Նույնն էլ Սաֆարովի արտահանձնման դեպքում, որը ևս մեկ առիթ հանդիսացավ, որոնք շատ էին և մինչ այդ, կան այժմ և դեռ կլինեն»,-հայտարարել է նա: Իսկանդարյանը նշել է, որ Սաֆարովի գործը ոչինչ չի փոխել Հայաստանի և Ադրբեջանի ուժերի հարաբերակցության մեջ: «Եթե Ադրբեջանը մտադիր լիներ պատերազմ սկսել, կսկսեր և առանց Սաֆարովի: Կամ մի այլ պատրվակ կգտներ՝ հերթական փոխհրաձգությունը, Եվրատեսիլն Ադրբեջանում և այլն»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |