Արաբագետ. «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը բարձրացրեց Օբամայի հեղինակությունը ԱՄՆ-ում![]() 20 սեպտեմբերի 2012 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը մեծ սադրանք էր, որն ուղղված էր ավելի սրելու իրավիճակը արաբական աշխարհում: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ և հավելեց, որ սադրանքի վառ ապացույնց է այն, որ ֆիլմը հատուկ թարգմանվել է արաբերեն, ինչպես նաև այն, որ ֆիլմում հատուկ նվաստացվում է Մուհամմեդ մարգարեի կերպարը. «Այս ամենը հատուկ արվել է մուսուլմաններին հրահրելու և ատելություն առաջացնելու համար»: Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ կարծում է, որ ԱՄՆ-ին ձեռնտու չէր պատվիրել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը: Արաբագետը նշեց, որ չնայած դրան Օբաման և իր կողմնակիցները կարողացան դրա հետևանքներից օգուտ քաղել. «Եթե մինչ այդ Օբամային մեղադրում էին մուսուլմանների հարցում վարած մեղմ քաղաքականության համար, ապա այս դեպքում ԱՄՆ արձագանքը կարող է օգուտ տալ Օբամանային»: Խոսելով Հռոմի Պապի` Լիբանան ացելության մասին, արաբագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ Լիբանաանի հայ համայնքի համար այդ այցելությունը բավականին արժեքավոր էր կապված այն բանի հետ, որ Հռոմի Պապն առանձին այցելեց հայկական եկեղեցի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |