Սեյրան Օհանյան. Հայաստանի անկախացումը թույլ տվեց պաշտպանել Արցախը![]() 20 սեպտեմբերի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, նվիրված Հայաստանի անկախության 21-ամյակին: «Ցանկացած հայի համար Անկախության օրն ամենանվիրական տոնն է…Ազատությունը նվաճվել է հայ ժողովրդի միասնական կամքի շնորհիվ, մեծ ջանքերի ու զոհերի գնով»,-հայտարարել է ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ողջունելով ներկաներին: Ըստ նրա, 21 տարի առաջ պարզ դարձավ, որ Արցախը պահելու միակ միջոցը հայ պետականության վերականգնումն է, ինչ էլ արվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով: «Անկախությունը թույլ տվեց ժամանակին ու օպերատիվ կերպով գործուն քայլեր ձեռնարկել ոչ միայն պետական կառավարման ժողովրդավարական համակարգի ստեղծման, այլ նաև Հայաստանի ու Արցախի ժողովրդի շահերից բխող արտաքին քաղաքականության իրականացման ուղղությամբ»,-ասել է Օհանյանը: ՊՆ նախարարի խոսքից հետո տեղի ունեցավ ՀՀ, ԼՂՀ և ՊՆ պետական և գերատեսչական պարգևների հանձնման արարողությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |