Հայաստանում շարունակվում են հաբերով մորֆինի ներկրման օգտին ակցիաները

Հայաստանում շարունակվում են հաբերով մորֆինի ներկրման օգտին ակցիաները

PanARMENIAN.Net - Հայաստանում շարունակվում է մայիսին սկսված «Կյանք առանց ցավի» նախաձեռնությունը՝ նվիրված հաբերով մորֆին ներկրմանը Հայաստան: Նախաձեռնության մասնակից, ցավի և պալեատիվ խնամքի մասնագետ Նարինե Մովսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն կազմակերպվել են համապատասխան ակցիաներ, կլոր սեղաններ և ստորագրահավաք: «Քարոզարշավը նվիրված է նրան, որ ցավով տառապող մարդկանց հասանելի դարձնենք մորֆինը: Սրվակներով և ներարկվող մորֆինը շատ տանջալից է հիվանդի համար, իսկ պալեատիվ խնամքի համար որպես ստանդարտ համարվում է հաբերով մորֆինի կիրառումը»,-ասաց բժիշկը:

Նրա խոսքով, մարդիկ տառապում են ցավից, սակայն խուսափում են այդ դեղամիջոցից, կարծելով, որ այն կախվածություն կարող է առաջացնել: Մասնագետը նաև նշեց, որ Խորհրդային Միության տարիներին այն հասանելի էր հայ հիվանդներին, սակայն դեղահաբերի ներմուծումն ավարտվեց` երկրի փլուզումից հետո:

Նարինե Մովսիսյանը նշեց, որ հաբերով ներկրումն ազատ վաճառքի համար նախատեսված չէ, և եվրոպական երկրներում կա հսկողության համակարգ:

Քարոզարշավի ֆինանսական կողմը հոգում է«Բաց հասարակության հիմնադրամը, նախաձեռնության հեղինակն է Կանանց ռեսուրսների կենտրոնը: Քարոզարշավին միացել են բազմաթիվ ՀԿ-ներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---