Չեխիայում քննարկվել են հայ-չեխական երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր22 սեպտեմբերի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Սեյրանյանը զրուցակցին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև ոճրագործ-մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գործի մանրամասները` նշելով, որ Հայաստանը, չնայած դրա հետևանքով առաջացած դիվանագիտական խորը ճգնաժամի, հավատարիմ է մնում ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև բարձրաստիճան փոխայցելությունների հետ կապված հարցեր: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԱԺ–ն ընդունել է 2023–ի պետբյուջեի կատարողականը Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը Գերագույն հոգևոր խորհուրդ․ Խստիվ դատապարտում ենք խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան. Մինսկում «հանգիստ են վերաբերվում Փաշինյանի իմպուլսիվ խոսքերին» «Մենք համագործակցել և գործակցելու ենք Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,–ասել է Շպակովսկին |