Արևմտյան հրատարակությունները iPhone 5-ը ճանաչել են ամենաարագ գործող սմարթֆոնը

Արևմտյան հրատարակությունները iPhone 5-ը ճանաչել են ամենաարագ գործող սմարթֆոնը

PanARMENIAN.Net - Apple-ի նոր iPhone 5 սմարթֆոնը, որի վաճառքը սկսվել է ուրբաթ օրը, արևմտյան հրատարակությունների համաձայն դարձել է ամենաարտադրողական սարքն իր նմանների շարքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

AnandTech կայքի թեստերի համաձայն, iPhone-ի նոր մոդելն ավելի արագ է աշխատում Android պլատֆորմի բազայի վրա աշխատող այլ սարքերից:

Նման արդյունքներ են ստացել PC Magazine կայքի լրագրողները, որոնք iPhone 5-ը համեմատել են Samsung Galaxy S III-ի և Motorola Droid Razr M-ի հետ:

iPhone 4S նախորդ մոդելի համեմատ iPhone 5-ի արագության միջին աճը, թեստերի համաձայն, կազմել է ավելի քան 100 տոկոս, ինչը համապատասխանում է Apple-ի ներկայացուցիչների խոստումներին, ովքեր հավաստիացնում էին, որ նոր սմարթֆոնը նախորդից 2 անգամ արագ կաշխատի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---