ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԱՊԵՍ ԱՃԵԼ Է ԳԱԶԻ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼԸ, ՎԿԱՅՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ16 մարտի 2005 - 09:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովին եւ ՌԱՕ ԵԷՍ ընկերության վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Ռապոպորտին, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Հայռուսգազարդ» ընկերության գործունեությանը եւ Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ընթացքին առնչվող հարցեր: Կողմերը նշել են «Հայռուսգազարդի» արդյունավետ աշխատանքը վերջին երկու տարիների ընթացքում: Հանդիպման մասնակիցների խոսքերով, այն փաստը, որ հանրապետությունում զգալիորեն աճել են գազի սպառման ծավալները, վկայում է ոչ միայն ընկերության արդյունավետ աշխատանքի, այլեւ Հայաստանում տնտեսության կայուն զարգացման մասին: Քննարկման առանձին նյութ են եղել տարածաշրջանի էներգետիկ համակարգերի փոխշահավետ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |