Հայաստանի և Գերմանիայի ՊՆ-երը քննարկել են երկկողմ համագործակցության 2013-ի ծրագիրը![]() 25 սեպտեմբերի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Հայաստանում էր գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պատվիրակությանը: Այցի շրջանակում ամփոփվել են հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում 2012 թվականի իրականացված աշխատանքները և քննարկվել է երկկողմ համագործակցության 2013 թվականի ծրագիրը: Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-գերմանական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և փաստել են, որ 2012թ. ծրագիրը գրեթե ամբողջությամբ իրականացվել է, իսկ 2013 թ. ծրագրի համաձայն նախատեսվում է համագործակցություն ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակներում առաջնային համարվող ուղղություններով, ինչպես նաև նաև համագործակցության հաստատում երկու երկրների զինված ուժերի մարտական ապահովման ծառայությունների միջև, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |