Ադրբեջանը շատ է ուզում Թուրքիայի հետ համատեղ զորամիավորումներ ստեղծել25 սեպտեմբերի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Բաքվում առաջարկում են ստեղծել համատեղ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումներ: Առաջարկն արվել է երեքշաբթի Ադրբեջանի մեջլիսի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի նիստում, ասել է կոմիտեի անդամ, միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը, հայտնում է «Թրենդը»: «Ստեղծվելով ջոկատի, գնդի կամ այլ կազմավորման տեսքով նրանք կկարողանան համատեղ զորավարժություններ անցկացնել»,-ասել է Օրուջը: Ադրբեջանի մեջլիսի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի անդամները հավանություն են տվել այդ առաջարկին: «Կոմիտեի անդամներն ասել են, որ դա հնարավոր է անել առանց նոր օրենք ընդունելու, արդեն գոյություն ունեցող «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի հիման վրա»,-ասել է պատգամավորը: 2010թ. օգոստոսի 16-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Աբդուլլահ Գյուլի կնքած «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրն ընդհանուր առմամբ 23 գլուխ ունի, ներառյալ՝ «Ռազմաքաղաքական հարցեր և անվտանգության հարցեր», «Հումանիտար հարցեր», «Տնտեսական համագործակցության հարցեր» և այլն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |