«168 ժամ». Տեր-Պետրոսյանը առաջադրվելու մասին դեռ չի խոսում![]() 27 սեպտեմբերի 2012 - 09:46 AMT PanARMENIAN.Net - «168 ժամ»-ը գրում է, որ երեկ տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստ: Չնայած խորհրդի որոշ անդամների սպասումներին, որ նիստի ժամանակ կարող է քննարկվել առաջիկա հանրահավաքի անցկացման հարցը, և կարող են որոշվել կոնկրետ ժամկետներ, նիստի օրակարգում նման հարց դարձյալ չի ընդգրկվել: Խորհրդի անդամներին հերթական անգամ տեղեկացրել են, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս որևէ որոշում չի կայացրել նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցի վերաբերյալ, և քանի դեռ նման որոշում չկա, հանրահավաքի հարցը մնում է անորոշ: «168 ժամ»-ի տեղեկություններով, նախօրեին էլ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակ, սակայն նա ևս իր առաջիկա պլանների մասին չի խոսել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |