Արտաշես Գեղամյան. Եթե Օսկանյանը չզրկվի անձեռնմխելիությունից, դա բացասական հետևանքներ կունենա![]() 1 հոկտեմբերի 2012 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Եթե ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը չզրկվի անձեռնմխելիությունից, դա բացասական հետևանքներ կունենա, գտնում է ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Ըստ նրա, մարդիկ կմտածեն, թե իշխանավորների, նախարարների համար մի օրենք է գործում, հասարակ քաղաքացիների համար՝ մեկ այլ: Գեղամյանը նշել է նաև, որ իրավապահ մարմինների քննիչներն այդ դեպքում կվարանեն գործ հարուցել բարձրաստիճան անձանց դեմ, եթե Օսկանյանի գործով միջնորդությունը մերժվի: Իր հերթին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հիշեցրեց ընդդիմության պահանջը՝ ընտրություններից առաջ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին: Նա նշեց, որ Օսկանյանի գործը ցույց է տալիս, որ նման դեպքերում հարկավոր է լինում հանրային քննարկում: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |