ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ24 մարտի 2005 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի երիտասարդական կազմակերպությունները բողոքի նամակ են հղել Ֆիլիպ Կիրկորովի երեւանյան համերգի կազմակերպիչներին: Նամակում հեղինակները կոչ են արել կանխել համերգի անցկացումը: Որպես հիմնավորում ուղերձում նշվում է այն փաստը, որ Կիրկորովը ունի բացահայտ հակահայկական եւ նույնսիկ թուրքամետ դիրքորոշում եւ, բացի այդ, վերջերս հրապարակայնորեն վիրավորել էր հայ լրագրողուհուն` քամահրանքով ընդգծելով նրա ծագումը: Բողոքի նախաձեռնողները գտնում են, որ թուրքական երգերը պրոպագանդող երգչի հրավերը Հայաստան Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախօրեին անբարոյական քայլ է: Համերգից ակնկալվող հասույթը անհամեմատելի է այնպիսի բարոյական արժեքների հետ, ինչպիսիք են ազգային եւ մարդկային արժանապատվությունը: Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ այն դեպքում, եթե Կիրկորովի համերգը չեղյալ չհայտարարվի, նրանք իրենց իրավունք են վերապահում ձեռնարկել գործնական միջոցներ համերգը խափանելու նպատակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |