«Օրինաց երկրի» յուրաքանչյուր պատգամավոր կքվեարկի` ելնելով սեփական նկատառումներից![]() 2 հոկտեմբերի 2012 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» խմբակցությունը կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդության հարցով քվեարկությանը: Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «Մեր խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր կքվեարկի` ելնելով սեփական նկատառումներից»,- ասել է Շահգելդյանը: Երեկվանից Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Վարդան Օսկանյանին փողերի լվացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |