Ծառուկյանի մամուլի գրասենյակ. ԲՀԿ առաջնորդի ընդդիմախոսները անցել են քաղաքական բարեկրթության եզրագիծը![]() 3 հոկտեմբերի 2012 - 18:15 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսկացության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել որտեղ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի գործընկերներ, վերջին շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հստակ ուղղորդված ստահոդ և պրովոկացիոն որոշ հրապարակումներ մեկ բանի մասին են վկայում՝ պատվիրատուները ակնհայտորեն ցայտնոտի մեջ են և ակնհայտ է, որ գնալով կորցնում են ինքնատիրապետումը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս կեղտոտ արշավի քաղաքական պատվիրատուների համար պարկեշտությունը անհասկանալի կատեգորիա է, սակայն խորհուրդ եմ տալիս սույն պատվիրատուներին և նույնքան անպարկեշտ կատարողներին հիշել բումերանգի հայտնի էֆեկտի մասին։ Վստահեցնում եմ, որ այս շրջանում բումերանգը դառնալու է բավականին լուրջ կատեգորիա՝ այդ թվում նաև քաղաքական։ Ավելի քան ակնառու է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության և Գագիկ Ծառուկյանի ընդդիմախոսները, նույնն է թե նմանօրինակ հրապարակումների պատվիրատուները, անցել են քաղաքական բարեկրթության եզրագիծը և այս էժանագին վարքագծի արժանի հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա: Վստահեցնում եմ ձեզ: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |