Ս. Սաֆարյան. Քոչարյանը ցանկանում է դառնալ վարչապետ, որպեսզի 2018-ին զբաղեցնի նախագահի պաշտոնը![]() 4 հոկտեմբերի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանից «ստանալ» վարչապետի պաշտոնը, որպեսզի ամրապնդի իր դիրքերը 2018-ի նախագահական ընտրությունների համար: «Քոչարյանը ցանկանում է երաշխիքներ ունենալ, որ 2018-ին իշխանությունը կանցնի իրեն»,- հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը Երևանում մամլո ասուլիսում: Դրա հետ կապված նա նշել է, որ Հայաստանի սահմանադրության համաձայն, ուժեղ և անկախ վարչապետն իսկապես կունենա բավական լայն լիազորություններ: Սաֆարյանը նաև հավելել է, որ դեռ 2008-ին Քոչարյանը մտադիր է եղել Հայաստանում իրականացնել «ռուսական սցենար»` դառնալ վարչապետ, իսկ հետո կրկին գլխավորել երկիրը: «Բայց 2008-ի մարտի 1-ը և անձնական որակները զարգացումներն այլ ճանապարհով տարան»,- նշել է նա: Դրա հետ կապված Սաֆարյանը նշել է, որ ընտրություններից հետո Քոչարյանը Սերժ Սարգսյանի առաջ պայման է դրել իրեն վարչապետ նշանակել, սակայն «Սարգսյանը միշտ «ոչի» փոխարեն ասել է «ոչ հիմա»: Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վորդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |