«Իրատես de facto». Կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը![]() 5 հոկտեմբերի 2012 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրներին: «Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ասել է` մի շաբաթ ժամանակ տուր, նախագահ ջան, տեսնեմ ոնց եմ քեզ աջակցելու հայտարարությունն անում: Հասկանալի է, Ծառուկյանը փորձում է ժամանակ շահել, որպեսզի իր «պապաները» Վրաստանի ընտրություններից հետո իրեն ասեն` քո՞ւնն է տանում, թե՞ սոված է: Բոլոր դեպքերում, կարծիքները կիսվում են: Ծառուկյանին լավ ճանաչողներն ասում են` կպաշտպանի, Ծառուկյանի «պապային» լավ ճանաչողները ասում են` չի պաշտպանի»,- գրում է թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |