Վարդան Օսկանյանին հարցաքննության են կանչել

Վարդան Օսկանյանին հարցաքննության են կանչել

PanARMENIAN.Net - ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին հարցաքննության են կանչել: Օսկանյանը ծանուցագիր է ստացել, որի համաձայն հոկտեմբերի 8-ին պետք է ներկայանա հարցաքննության, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը բավարարեց սեպտեմբերի 27-ին` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունը` ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին:

 Ուշագրավ
---