Օսկանյան. Հարցաքննության ծանուցագիրը «ոտնձգություն է ոչ թե իմ` այլ Հայաստանի հեղինակության նկատմամբ»![]() 6 հոկտեմբերի 2012 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախակին նախարար Վարդան Օսկանյանն Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱԱԾ-ից «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին» ծանուցագրի ստացումը: «Այս քաղաքական ֆարսը շարունակվում է: Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին»: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Մ. Համբարձումյանի ուղարկած ծանուցագրում նշված է. «Հայտնում եմ, որ ՀՀ քր. Դատ. օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղյակ պահել քննությանը, հակառակ դեպքում կարող եք բերման ենթարկվել հարկադիր կարգով»,-գրել է Օսկանյանը: «Այս ոտնձգություննները ոչ թե իմ` այլ Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդավարության նկատմամբ են: Այս նոր փուլում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին, կանխելու այս քաղաքական հալածանքը: Շատ զգացված եմ տեսնել աշխարհի տարբեր երկրներից ստորագարահավաքին միացածների սրտաբուխ և անկեղծ մեկնաբանությունները»,-գրել է Օսկանյանը: Partner news
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին Partner news |