Ա. Զաքարյան. Ադրբեջանը կարող է օգտվել Թուրքիայի գործողություններից տարածաշրջանում ակտիվանալու համար![]() 8 հոկտեմբերի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մտավախություն է հայտնել, որ Ադրբեջանը կարող է օգտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությունից` տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխելու ակտիվ փորձերի համար: «Վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- նշել է նա: Զաքարյանի կարծիքով, Հայաստանը պետք է զգույշ լինի և իր ակտիվ դիվանագիտական գործողություններով թույլ չտա որ կայունությունը վտանգվի: Միաժամանակ, նա չի բացառել, որ միջազգային հանրությունը, մասնավորապես, Ռուսաստանը, կարող են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա` տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխություն թույլ չտալու համար: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Հայաստանը ազգային առումով միատարր երկիր է կլանային կառավարմամբ, վստահ է բարերարը Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Partner news |