ԱԻՆ Փրկարար ծառայությունն այս շաբաթ արձագանքել է 194 ահազանգի

ԱԻՆ Փրկարար ծառայությունն այս շաբաթ արձագանքել է  194 ահազանգի

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Փրկարար ծառայության տնօրենը զեկուցել է, որ շաբաթվա ընթացքում արձագանքել են 194 ահազանգի: Այս մասին տեղեկացնում են ԱԻ նախարարությունից: ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանն իր զեկույցում հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Գառնիի դիտակայանի համար նոր լազերային դեֆորմոգրաֆ ձեռք բերելու ուղղությամբ: Նախարարը հանձնարարել է որոնումներին զուգահեռ վերանորոգել նաև հին դեֆորմոգրաֆը։

Խորհրդակցության ընթացքում ԱԻՆ այլ պաշտոնյաներ ևս հանդես են եկել զեկույցներով ՝ ներկայացնելով անցած շաբաթվա աշխատանքը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---