Դավիթ Հարությունյան. Սաֆարովի գործում Հայաստանը պետք է իր ճանապարհով գնա՝ հույսը չդնելով ԵԽ վրա![]() 9 հոկտեմբերի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ռամիլ Սաֆարովի գործի քննարկման ժամանակ պատգամավորների մեծ մասը սատարեց Հայաստանի դիրքորոշմանն այդ հարցում: Այդ մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա, պատգամավորներն իրենց ելույթներում դատապարտել են այլատյացությունն Ադրբեջանում: Հարությունյանը մասնավորապես նշել է, որ նույնիսկ հունգարացի պատգամավորները դատապարտեցին կատարված փաստը՝ հայտարարելով, որ Հունգարիայի կառավարությունը կոպիտ սխալ է թույլ տվել այս հարցում: Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը զեկույց կպատրաստի, այդ թվում հիմք ընդունելով նաև Սաֆարովի գործի քննարկումը, որտեղ մեխանիզմներ կարող են ներկայացվել, որոնք կբացառեն նման դեպքերն ապագայում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու ԵԽԽՎ-ն ոչ մի հայտարարություն չարեց կամ բանաձև չընդունեց Սաֆարովի գործի վերաբերյալ, ապա Հարությունյանը նշեց, որ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի ընթացիկ քննարկումներից հետո նման բանաձևերի ընդունում չի նախատեսվում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշել է, որ Սաֆարովի հարցով հայտարարություններ են արել ԵԽԽՎ ամենահեղինակավոր կառույցները, այդ թվում նախագահը, քարտուղարն ու մարդու իրավունքների գծով հանձնակատարը: «Մենք չպետք է ինչ-որ բանի սպասենք՝ Հայաստանը պետք է իր ճանապարհով գնա: Մենք արձագանք էինք պահանջում, մենք այն ստացանք: Մենք իրավական հարց էինք բարձրացնում՝ այժմ այդ հարցը քննարկման փուլում է: Սակայն, մենք չպետք է մեր սպասելիքները կապենք նրա հետ, թե ինչ կասի Եվրոպայի խորհուրդը»,-ասել է նա: Partner news Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Partner news |