«Հայկական ժամանակ». «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» բաժանվում են

«Հայկական ժամանակ». «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» բաժանվում են

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այսօր քաղաքական ապահարզան է սպասվում: Իրարից բաժանվելու են «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Ինչպես արդեն տեղեկացրել էր թերթը, երեկ պետք է տեղի ունենար «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հանդիպումը:

Թերթը հիշեցնում է, որ Հովհաննիսյանը օրեր առաջ իր ասուլիսում հայտարարել էր, թե Քոքոբելյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ ինքը վայր է դնելու պատգամավորական մանդատը, որից հետո մանդատից պետք է հրաժարվի նաև Քոքոբելյանը, ինչը, սակայն, վերջինս չի արել: Այդ օրերին Քոքոբելյանը Հայաստանում չէր, ԱՄՆ էր մեկնել, և «Ժառանգության» անդամներն ու լրագրողներն անհամբեր սպասում էին, թե ինչ է ասելու ԱԴ նախագահը` վերադարձից հետո:

Մինչ այդ ԱԴ մամուլի խոսնակը հայտարարություն էր տարածել, որտեղ հերքում էր, թե նման պայմանավորվածություն է եղել:

Նախօրեին Խաչատուր Քոքոբելյանը վերադարձել էր ԱՄՆ-ից, և երեկ երեկոյան նա հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Ուշագրավ է, սակայն, որ սույն հանդիպումից հետո երկու կողմերն էլ խորհրդավոր լռություն էին պահպանում: «ՀԺ»-ի տեղեկություններով, «Ժառանգությունում» սպասում են, թե ինչ է ասելու Քոքոբելյանը: Իսկ վերջինս, ինչպես թերթին է հաջողվել պարզել, ամենայն հավանականությամբ, այսօր հանդես կգա հայտարարությամբ:

Հայտարարությունը կլինի ապահարզանի մասին: Այսինքն, նախագահական ընտրություններից առաջ այս երկու կուսակցությունների միջև հետագա համագործակցությունը կդադարեցվի:

Թե ինչպես այդ ամենը կձևակերպվի, դեռ հստակ չէ: Չի բացառվում, որ ձևակերպումը մեղմ ներկայացվի հանրությանը: Թերթին նաև հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» խմբակցությունը՝ որպես այդպիսին, կպահպանվի: Այսինքն, «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով Աժ անցած Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը խմբակցությունից դուրս չեն գա, «Ժառանգությունն» էլ, ըստ գործող օրենսդրության, չի կարող նրանց հեռացնել:

Օրերս թերթը գրել էր, որ այս կուսակցությունների միջև հակասություններն այնքան են սրվել, որ հնարավոր է՝ առաջիկա նախագահական ընտրություններում «Ազատ դեմոկրատները» չպաշտպանեն Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, եթե նա առաջադրվի: Երեկ ներքին տեղեկություն է տարածվել, որ առաջիկա ընտրություններում «Ազատ դեմոկրատները», հավանաբար, հանդես կգան նախագահի սեփական թեկնածուով: Ենթադրվում է, որ այսօր Քոքոբելյանի հայտարարության մեջ դրա մասին էլ կնշվի: Հայտնի չէ միայն, թե ով կլինի նրանց թեկնածուն։

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
Partner news