«Հրապարակ». Ծառուկյանն ու Օսկանյանը հանդիպել են. Օսկանյանը վիրավորված է ԲՀԿ պատգամավորներից![]() 11 հոկտեմբերի 2012 - 10:14 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է, որ օրերս Առինջի իր այգում տետատետ հանդիպում են ունեցել Վարդան Օսկանյանն ու Բելառուսից վերադարձած Գագիկ Ծառուկյանը: Ընթացել է բավականին ծանր խոսակցություն: Օսկանյանը, առանց ենթատեքստերի, ԲՀԿ առաջնորդին ասել է, որ վիրավորված է ԲՀԿ պատգամավորներից, որոնք իրենց պասիվ պահեցին Աժ-ում դատախազի միջնորդության ժամանակ, երբ պետք էր ուժեղ հակահարված տալ, ինչը չեղավ: Եվ շեշտել է, որ ԲՀԿ պատգամավորների մի մասն իշխանական սեղանին կից են, մյուս մասը իշխանական սեղանի տակ, ինչն անթույլատրելի է: «Ես հասկացա, որ իմ հույսը ես պետք է իմ վրա դնեմ, ուրիշ ոչ մեկի»,-եզրափակել է Օսկանյանը, ով, ըստ ԲՀԿ աղբյուրների, ոչ միայն իր, այլև իր հետևում կանգնած, Ծառուկյանին ղեկավարելու լծակները գրեթե կորցրած Քոչարյանի մեսիջն էր փոխանցում ԲՀԿ առաջնորդին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |