Եվրոպայի հայկական միությունների ֆորումը պատրաստվում է դատի տալ Հունգարիայի վարչապետին![]() 12 հոկտեմբերի 2012 - 13:38 AMT PanARMENIAN.Net - ԵՀՄՖ պատրաստվում է Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների միջոցով Ստրասբուրգի դատարանում դատի տալ Հունգարիայի վարչապետին: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանում Սաֆարովի գործով հաշվի չի առնվել և արձանագրվել մի շատ կարևոր հանգամանք` այն, որ Սաֆարովի հանցագործությունը պետական ահաբեկչություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոտ Գրիգորյանը`հավելելով, որ ֆորումն ամեն ինչ անելու է որ հենց այդ հոդվածը կիրառվի Սաֆարովի գործում: Ըստ նրա` դրա մասին վկայում է այն, որ Սաֆարովը հանցագործությունը կատարել է գործուղման ժամանակ, այն էլ զինվորական գործուղման: Գիրգորյանը կարևորեց նաև այն փաստը, որ Սաֆարովը վերապատրաստման սեմինարներ է անցել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ռազմաբազայում: Նա ասաց, որ ֆորումը պատրաստվում է Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների միջոցով Ստրասբուրգի դատարանում դատի տալ Հունգարիայի վարչապետ Ուրբանին կաշառակերության կասկածանքով: Խոսելով Հայաստանի արտագործնախարարության աշխատանքի մասին՝ Գրիգորյանը նշեց, որ ավելի վատ արտգործանախարար, քան Նալբանդյանն է, ինքը դեռ չի հանդիպել. «Նա միայն ման է գալիս և ոչ մի կերպ չի աշխատում Հայաստանի օգտին, երբեմն էլ դեմ է աշխատում»: Այնուամենայնիվ, Գրիգորյանը կարծում է, որ Սաֆարովի գործով Հայաստանը փայլուն դիվանագիտական արդյունքի կարող է հասնել. «Ադրբեջանը ապացուցեց, որ նավթադոլարներից բացի ոչինչ չունի»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |