Հայկ Բաբուխանյանը վստահ է, որ այս ընտրությունները օրինական կանցնեն, բայց երկրորդ «մարտի 1» չի բացառում![]() 12 հոկտեմբերի 2012 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում քաղաքական իրավիճակի ներկայիս զարգացումներն, ըստ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի, կարող են հանգեցնել 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների կրկնությանը: «Նման հավանականություն կա, բայց թե որքանով դա տեղի կունենա, կախված է մեր զգոնությունից, և այն քաղաքական ուժերի հայրենասիրությունից, որոնք փորձում են ներգրավվել նման սցենարների մեջ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Բաբուխանյանը: Միևնույն ժամանակ ՍԻՄ նախագահը վստահ է, որ այս նախագահական ընտրություններն անցնելու են շատ պարզ և օրինական. «Երկրում ձևավորվել է նոր քաղաքական մշակույթ, և ես վստահ եմ, որ այն նեգատիվ գործոնները, որոնք եղել են Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունների ժամանակ, այս անգամ չեն լինի»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |