2005 ԿԱՐՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՌՆԱԼ ԵԽ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԻ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն խորհրդակցություն է անցկացրել Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությանն առնչվող պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել է ընտրություններին, կուսակցություններին, տեղական ինքնակառավարմանը, մարդու իրավունքներին, ԶԼՄ-ներին եւ մի շարք այլ բնագավառներին վերաբերող օրենքները բարեփոխելու պարտավորությունների կատարման ընթացքը: Հանձնաժողովի անդամները տեղեկացրել են, որ արդեն իսկ Եվրախորհրդի վենետիկյան հանձնաժողովին են ուղարկվել վերջինիս առաջարկների հիման վրա բարեփոխված օրենքների նախագծերը: Քննարկվել են նաեւ սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է Սահմանադրության բարեփոխումների գործընթացը չդանդաղեցնելու եւ փոխհամաձայնեցվածության բարձր աստիճան ունեցող վերջնական նախագիծ ձեւավորելու անհրաժեշտությունը: Հանձնաժողովի անդամների ներկայացմամբ, եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծը արժանանա Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ դրվի հանրաքվեի, ապա Հայաստանը 2005 թվականը կավարտի Եվրախորհրդին անդամակցելու ժամանակ ստանձնած պարտավորությունները կատարած:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---