Արթուր Բաղդասարյանը մեկնում է Մոսկվա իր ռուս պաշտոնակցի հրավերով![]() 15 հոկտեմբերի 2012 - 11:22 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հոկտեմբերի 15-17-ը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով տեղի է ունենալու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում կայանալու են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումները ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի, ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի, ինչպես նաև ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինի հետ: Այցի ընթացքում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: ՀԱՊԿ քարտուղարությունում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, որին կհաջորդի «Հայաստանի Հանրապետության գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով կլոր սեղանի նիստը: ՀԱՊԿ քարտուղարությունում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, որին կհաջորդի «Հայաստանի Հանրապետության գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով կլոր սեղանի նիստը: Partner news
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին Partner news |