Երևանում բացվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարը, նրա նախագահը կրկին Արա Աբրահամյանն է![]() 15 հոկտեմբերի 2012 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարը, որին մասնակցում են 17 երկրների 147 ներկայացուցիչներ: Համագումարի բացմանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Համագումարի ժամանակ կայացած քվեարկության արդյունքում Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը միաձայն վերընտրվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի պաշտոնում: Ելույթ ունենալով համագումարում` Աբրահամյանը հայտարարել է, որ կոնգրեսն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի և սփյուռքի միջև կապերը, ինչպես նաև հենց սփյուռքում հարաբերությունները միշտ գտնվեն պատշաճ մակարդակում. «Որպեսզի յուրաքանչյուր հայ թեկուզ տարին մեկ անգամ մեկնի հայրենիք, որպեսզի սփյուռքի յուրաքանչյուր հայ գործարար Հայաստանում ունենա ներկայացուցիչներ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |