ՀՀ ՔԱԳՎ. Թուրքիայում պարտադրված վայրէջք կատարած հայկական ինքնաթիռի բեռը զննության է ենթարկվում![]() 15 հոկտեմբերի 2012 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելքում՝ Էրզրումում պարտադրված վայրէջք է կատարել սիրիական Հալեպ թռչող հայկական «Էյր Արմենիա» ընկերության ինքնաթիռը, հայտնում է CNN-Turk-ը: Ըստ CNN-Turk-ի, ինքնաթիռը չվերթ էր կատարում Երևանից Հալեպ՝ տեղափոխելով մարդասիրական օգնություն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը, թուրքական կողմը որոշել է զննության ենթարկել բեռը: Հոկտեմբերի 10-ին Անկարայի օդանավակայանում վայրէջք էր պարտադրվել Մոսկվա-Դամասկոս չվերթող ընթացող Airbus A-320 ինքնաթիռին: Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ խախտելով քաղավիացիայի կանոնները, ինքնաթիռը ռազմական նշանակության բեռ էր փոխադրում: Ինքնաթիռում եղել է 35 ուղևոր, այդ թվում 17 ՌԴ քաղաքացի: Թուրքական ՌՕՈւ-ն հավանաբար իրազեկված էին բեռի մասին և կործանիչների միջոցով ստիպել են ինքնաթիռին վայրէջք կատարել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |