Արայիկ Սարգսյանն առաջարկում է «խաղաղապահներ» գործուղել Սիրիա![]() 15 հոկտեմբերի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Եթե Հայաստանը կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել Կոսովոյում, ջոկատ ուղարկել Իրաք մահմեդականներին պաշտպանելու նպատակով, ապա ինչո՞ւ մի այդպիսի առաքելություն էլ չի իրականացնում Սիրիայի հայերին պաշտպանելու համար»,- կարծում է ՌԴ աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը: Ըստ նրա, կարող է լինել 20-25 հոգուց կազմված մի խումբ, որոնք թեկուզ քաղաքացիական հագուստներով կշրջեն Սիրիայի հայաբնակ թաղամասերում և կպաշտպանեն բնակիչներին, քանի որ վերջիններս անգամ ամենապարզ զենքին չեն կարող տիրապետել ինքնապաշտպանության համար: Փորձագետի կարծիքով՝ Սիրիայի հայ համայնքում պետք է կիրառվեր լոկալ պաշտպանության համակարգ, քանի որ այս դեպքում պետության բանակն ի վիճակի չէ իրականացնել դա: «Ցավոք, սիրիահայերը բավականին անկազմակերպ դրսևորվեցին և չկարողացան կիրառել այս համակարգը»,-ասաց Ա. Սարգսյանը և հավելեց, որ այսօր նրանց հույսը միայն Հայաստանն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |