«ՉԻ». Սարգսյանն ու Քոչարյանը վարչապետի հարցում կանգ են առել Արմեն Գևորգյանի թեկնածության վրա![]() 16 հոկտեմբերի 2012 - 09:39 AMT PanARMENIAN.Net - «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Օրերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ ապագա վարչապետացուի հարցր կարծես թե վերջնականապես հստակեցվե է: Եվ չնայած այն բանին, որ և´ Քոչարյանը, և´ Սերժ Սարգսյանը հնարավոր թեկնածուների հարցում բավականին ծանրութեթև են արել, վերջում, այնուամենայնիվ, ընտրությունը կանգ է առել ՀՀ տարածքային կաոավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վրա, որն, ըստ հայտնի զույգի, ընդունելի տարբերակ է գրեթե բոլոր քաղաքական թիմերի համար: Խոսակցության ընթացքում «կողմերը» եկել են այն եզրահանգման, որ Արմեն Գևորգյանն իրենց իմացած կադրերից լավագույնն է, ով գիտի պահել ընդանվսւծ խաղի կանոնները և որևէ ձևով չի անցել այդ կանոնների վրայից: Հենց այս առավելության համար էլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են Գևորգյանի հնարավոր նշանակման տարբերակները: Ի դեպ, սեփական պաշտոնանկության մասին լուրերին արդեն իսկ շատ թեթև է սկսել վերաբերվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բանն այն է, որ վերջինս իր մտերմիկ շրջապատում հաճախ է սկսել| բարձրաձայնել, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, և որ ինքը հետագայում էլ ցանկացած ոլորտում կարող է իրեն արդարացնել: Թերթը նկատում է նաև, որ չի բացառվում Տիգրան Սարգսյանին նորից Կենտրոնական բանկ գործուղեն»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |