«Ժողովուրդ». Վարչապետի որոշմամբ նախարարներից առաջինը հաշվետվություն կներկայացնի Գագիկ Բեգլարյանը![]() 17 հոկտեմբերի 2012 - 09:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն հայտարարել է, թե այսուհետ նախարարները պետք է հաշվետվություններ ներկայացնեն հարկային պարտավորությունների կատարման և ոլորտում տնտեսական աճի ներուժի վերաբերյալ, այլև որոշել է, թե ումից պետք է սկսել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանի որոշմամբ` առաջիններից մեկը պետք է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացնի հաշվետվությունը, ինչը դուր չի եկել Բեգլարյանին, քանի որ ինքը գործադիրի հնաբնակներից չէ: Պատասխանելով թերթի հարցին, թե արդյոք Բեգլարյանը կառավարության այս նիստում ներկայացնելու է հաշվետվությունը, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի մամլո խոսնակ Անժելա Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ պարոն Բեգլարյանը պաշտոնական գործուղման մեջ է, նրա փոխարեն հաշվետվություն կներկայացնի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը»: Ի դեպ, վերջինս ազգակցական կապ չունի նախարարի հետ: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Հայաստանը ազգային առումով միատարր երկիր է կլանային կառավարմամբ, վստահ է բարերարը Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Partner news |