ԱԳ նախարար. Վաղը Բրյուսելում կնախաստորագրվի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը

ԱԳ նախարար. Վաղը Բրյուսելում կնախաստորագրվի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Տաղիսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհավորելով դեսպանին նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-հունական ավանդական ջերմ և եղբայրական հարաբերությունները էլ ավելի կընդլայնվեն և կամրապնդվեն։ Նախարարը նշեց նաև, որ Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության շարունակական զարգացումը Հունաստանի հետ:

Դեսպան Տաղիսը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և հավաստիացրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման և որակապես նոր մակարդակի բարձրացման համար:

Զրույցի ժամանակ ընդգծվեց, որ 2011-ին ՀՀ նախագահի պետական այցելությունը Հունաստան, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը կարևոր լիցք հաղորդեց միջպետական հարաբերություններին։ Նախարար Նալբանդյանը վերահաստատեց սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում

Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ կայացած հանդիպման ընթացքում վերջինիս արված Երևան այցելելու հրավերը։

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական կապերի, ռազմական համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ:

Զրուցակիցները անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Այս առումով գոհունակությամբ երկուստեք նշվեց, որ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանն իր արձանագրած առաջընթացով գտնվում է առաջնային դիրքերում։ Նախարար Նալբանդյանը հավելեց նաև, որ ավարտին են մոտենում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, նախատեսվում է, որ վաղը Բրյուսելում կնախաստորագրվի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, դինամիկ և կառուցողական կերպով առաջ են գնում խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:

Հայաստանի արտգործնախարարն ու Հունաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---