Էրիկ Ռուբին. ԱՄՆ-ն բարձր է գնահատում հայկական կողմի կառուցողական դիրքորոշումը ԼՂ հարցում![]() 18 հոկտեմբերի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և Միացյալ Նահանգները բարեկամական գործընկերությունը ներառում է արդյունավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էրիկ Ռուբինն ընդգծեց, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում գործընկերությունը Հայաստանի հետ և շարունակելու է համակողմանի փոխգործակցության զարգացումը: Նա հավելեց, որ համագործակցության ոլորտներն արագ տեմպերով ընդլայնվում են և այդ համատեքստում կարևորեց երկխոսությունը քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան քաղաքական և տնտեսական բնագավառներում փոխգործակցության զարգացման հարցերին, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հոկտեմբերի 18-ին կայանալիք նիստին։ Նախարար Նալբանդյանը և Էրիկ Ռուբինը քննարկեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն այս հարցում, Հայաստանի հանձնառությունը հակամարտության կարգավորմանը հասնելու բացառապես բանակցային ճանապարհով: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |