«Հրապարակ». Արդեն երկրորդ անգամ անհայտ անձինք պայթեցնում են Գավառում գտնվող ԲՀԿ մատակարարման բազան![]() 19 հոկտեմբերի 2012 - 10:10 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ մեզ զանգահարեց Գավառի Հացառատ գյուղի բնակիչ, ԲՀԿ-ական Ա. Բ.-ն և ասաց, որ արդեն երկրորդ անգամ անհայտ անձինք պայթեցնում են Գավառում գտնվող ԲՀԿ մատակարարման բազան, որի տնօրենը՝ ոմն Խաչիկ, նույնպես ԲՀԿ-ական է: Առաջին պայթեցումից հետո տեղի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանը կանչել է Խաչիկին և համոզել, որ չբողոքի: Վերջինս էլ ենթարկվել է: Սակայն մեկ շաբաթ անց նորից են բազան պայթեցրել և մեծ վնասներ պատճառել, քանի որ բազայում բավականին արժեքավոր գույք և իրեր կային: Մեր զրուցակիցը վրդովված էր, որ կատարվածը չեն բացահայտում, այլ ոստիկանապետի ջանքով կոծկում են, ինչը նշանակում է, որ դիվերսիաները ԲՀԿ-ի դեմ հետագայում էլ կշարունակվեն»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |