Քաղաքագետ. Մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային հզոր ցնցումների![]() 19 հոկտեմբերի 2012 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հայկական բանակը տարածաշրջանում կայունության երաշխիք է: Նախագահ Սերժ Սարգսյանի` Reuters –ին տված հարցազրույցում հնչեցրած այս միտքը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն առաջարկում է ակտիվ շրջանառության մեջ դնել: Սա թույլ է տալիս միջազգային հանրությանն ասել` այն առաքելությունը, որ իրենք են իրականացնում իրական չէ, իսկ իրական քաղաքականությունը պարտադրում է բանակը: Հաշվի առնելով այն, որ տարածաշրջանը կանգնած է լուրջ վերափոխումների առաջ, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը պետք է քաղաքականապես ակտիվ մասնակից լինի գործընթացներին և կատայալ ռազմական պատրաստվածություն ունենա: Հրանտ Մելիք- Շահնազարյանը նկատում է, որ մենք պետք է պատրաստ լինենք հզոր ցնցումների: «Տարածաշրջանում սպասվող իրադարձություններով պայմանավորված կարող է ակտվիվանալ նաև թուրք-ադրբեջանական դաշինքը»,- հիշեցնում է քաղաքագետը: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |