Քաղաքագետ. Եթե ԲՀԿ-ն հրաժարվեց վեց նախարարական պորտֆելից, փոխվարչապետի պաշտոնն ինչի՞ն է պետք20 հոկտեմբերի 2012 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ, ինչ-որ փոխվարչապետի պաշտոնի համար, դժվար «Բարգավաճ»-ը համաձայնի մտնել իշխող կոալիցիայի մեջ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրերը, թե այժմ քննարկվում է ընտրություններում գործող նախագահին սատարելու դիմաց ԲՀԿ-ին երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը տալու հարցը: «Եթե ԲՀԿ-ն հրաժարվեց վեց նախարարական պորտֆելից, փոխվարչապետի պաշտոնն ինչի՞ն է պետք»,- հարցրեց քաղաքագետը: Երվանդ Բոզոյանը կարծում է, որ այսպիսի տեղեկատվական հոսքերը նպատակ ունեն ցույց տալու, որ «Բարգավաճ»-ը ըստ էության լուրջ ընդդիմություն չէ և գործող նախագահի հիմնական մրցակիցը չէ: Այնուամենայնիվ, քաղաքագետը տարածվածը լուրերը անտրամաբանական է համարում զուտ բովանդակային իմաստով: «Այսինքն եթե մարդը պատրաստ էր մտնել իշխանության մեջ, ուրեմն կմտներ մայիսին: Այն ժամանակ ավելի շատ բան էին առաջարկում, քան այսօր »,- ասաց Երվանդ Բոզոյանը: Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրեց, թե այժմ քննարկվում է ԲՀԿ-ին երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը տալու հարցը: Ընդ որում՝ խոսվում է սահմանադրական հանրաքվեով փոխվարչապետի պաշտոնն ու ստատուսն ամրագրելու տարբերակի մասին: Եթե սահմանադրական հանրաքվե անցկացվի, կարող են սահմանվել փոխվարչապետի ավելի լայն լիազորություններ, որոնք կգոհացնեն ԲՀԿ-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |