Ռեկորդակիր զինծառայողի պարգևները դեռ առջևում են

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Հակոբյանն այսօր` հոկտեմբերի 20-ին, Հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ սահմանել է երկու նոր ռեկորդ: «Կամուրջ» կատարած դիրքում (мост) Արտավազդը նախ երկու ձեռքերով փորի վրա պահել է 157 կգ ծանրություն, ապա մեկ ձեռքով նույն դիրքում` 76 կգ ծանրություն: «Մեկ ձեռքովը նոր ռեկորդ էր, իսկ մյուսը թարմացրեցի: Մինչ այդ ռեկորդը 147 կգ էր»,- նշել է զինվոր-մարզիկը:

ՊՆ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ Արտավազդն արդեն ստացել է մի շարք պարգևներ, ու դեռ կստանա: «Նա այսօր ստացել է թանկարժեք ժամացույց, պարգևատրվել է պատվոգրով: Նրան դեռ էլի պարգևներ են սպասվում արձակուրդի դեսքով, ինչպես նաև դրամական պարգև»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արտավազդն իր նախորդ ռեկորդները սահմանել է մինչեւ ծառայության անցնելը, իսկ ծառայության ընթացքում որոշել է բարելավել ցուցանիշը: Արդեն մի քանի ամիս Հայկական բանակում ծառայող զինվորի թե այս, թե նախկինում սահմանած ռեկորդները գրանցվել են «Դյուցազնագրքում»` ռեկորդների հայկական շտեմարանում:

Արտավազդը 5 տարի զբաղվել է ըմբշամարտով, սակայն վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել սպորտաձեւը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ազատ ոճի ըմբշամարտի բաժին:

Ցանկանում է մարզիչ դառնալ: Այժմ սերժանտական դասընթացներ է անցնում:

Զինվոր-մարզիկի խոսքերով` բանակում ստեղծված են բոլոր պայմանները համապատասխան մարզավիճակում մնալու եւ նոր ռեկորդներ սահմանելու համար: Ի դեպ, Արտավազդը նպատակ ունի առաջինը դառնալ նաև իր սահմանած ռեկորդների թվով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---